Շոու-բիզնես

Երբ այս երգերը գրում էի, չէի պատկերացնում, որ մի օր կլինի «հայ», որ հարցականի տակ կդնի այս ամենը. Սիրուշո

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Սիրուշոն Ինստագրամի սթորի բաժնում կիսվել է իր «Դեր Զոր» երգի տեսահոլովակով, եւ վերհիշել այնտեղի տողերը՝

«Երբեմն ինձ թվում է՝ ես լսում եմ միլիոնավո հոգիների ճիչերը: Ես լսում եմ Դեր Զորի անապատում կորած ազգի սրտի զարկերը:

Երբ այս երգերը գրում էի, չէի պատկերացնում, որ մի օր կլինի «հայ», որ հարցականի տակ կդնի այս ամենը…»: