ԺամանցՕգտակար

Երբեք չմոռանաք անել այս քայլը, երբ Ձեր մասին կենաց են ասում․ դա չանելը էթիկետի լուրջ խախտում է

Երբեք չմոռանաք անել այս քայլը, երբ Ձեր մասին կենաց են ասում․ դա չանելը էթիկետի լուրջ խախտում է:

Էթիկետի 15 կանոն, որ դուք անընդհատ խախտում եք։ Ուշադիր եղեք, հետևեք ինքներդ Ձեզ՝ մարդկանց վրա կատարյալ տպավորություն թողնելու համար։

1․ Չի կարելի ծափ տալ ձեռքերը դիմացինի դեմքի մոտ պահած։ Արեք դա ձեռքերը կրծքավանդակի մակարդակին պահած, թեթևակի դեպի ձախ թեքված:

2․ Կինը ավտոմեքենա նստելիս նախ պետք է նստի նստարանին և ապա նոր ներս տեղափոխի ոտքերը. այսպիսով դուք կխուսափեք ձեր ներքնազգեստը ցուցադրելուց, եթե շրջազգեստ եք կրում և բացի այդ՝ չեք խփվի մեքենային գլխով:

3․ Նախաճաշելիս հացին կարագ քսելիս ընդհանուր ամանից մի փոքր կարագ կտրեք, դրեք ձեր ամանում և այնտեղից նոր քսեք ձեր հացին, այդպես հիգիենիկ է, և ընդհանուր կարագի վրա ձեր հացի փշրանքները չեն մնա:

4․ Մատով ցույց տալ չի կարելի, ցույց տալիս արեք դա ձեռքի ափով:

5․ Եթե հազում կամ փռշտում եք, բերանը փակեք ձախ ձեռքով, քանի որ աջը սոցիալական ձեռք է, որով դուք ձեռք եք սեղմում:

6․ Երբ ձեր մասին կենաց են ասում, կողքերով մի նայեք, տեսողական կոնտակտ հիմնեք կենաց ասողի հետ և փոխադրարձ ինչ-որ լավ բան ասեք:

7․ Աղն ու պղպեղը միշտ պետք է միասին փոխանցել:

8․ Պայուսակը, կլատչը, ըմպելիքի գավաթը և այլն միշտ պետք է ձախ ձեռքում պահել, քանի որ աջը սոցիալական ձեռք է և պետք է ազատ լինի:

9․ Հարսանիքին շնորհավորանքներ հղեք ոչ միայն հարսին, այլ ընդհանուր սիրահար զույգին:

10․ Նստելիս ոտքը ոտքին մի գցեք, այլ իրար միացրած գետնին պահեք՝ թեթևակի թեքած:

11․ Ռեստորանում վճարում է նա, ով հրավիրել է:

12․ Պետք չէ հայտարարել, որ պետքարան եք գնում, պարզապես ներողություն խնդրեք և ասեք, որ շուտով կվերադառնաք:

13․ Պարբերաբար ուշացումները վկայում են թերի դաստիարակության մասին:

14․ Երբեք չի կարելի ականջ դնել այլոց խոսակցությանը:

15․ Եթե մոռացել եք դիմացինի անունը, պարզապես ներողություն խնդրեք, ասեք դրա մասին և հարցրեք նրա անունը:

Կիսվել