Ժամանց

«Երբեք մի վիճեք տգետ մարդկանց հետ, նրանք կորցնելու ոչինչ չունեն»․ Ռոբին Ուիլյամս

«Երբեք մի վիճեք տգետ մարդկանց հետ, նրանք կորցնելու ոչինչ չունեն»․ Ռոբին Ուիլյամս

Ռոբին Մաքլորին Ուիլյամսը ծնվել է 1951 թ.-ի հուլիսի 21-ին: Եղել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր: Արժանացել է «Օսկար» մրցանակի, եղել է 2 «Էմմի», 4 «Ոսկե գլոբուս», 5 «Գրեմմի» մրցանակների դափնեկիր:

Ռոբին Ուիլյամս այն դերասաններից էր, ում դերասանական խաղը անտարբեր չէր թողնում ոչ մի կինոքննադատի։ Նրան սիրում էին բոլորը, հիանում նրա դերասանական տաղանդով։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում մեծագույն դերասանի 10 ամենահայտնի թևավոր խոսքերը։

Ռոբին Ուիլյամս

1. Երբեք հրաժեշտի խոսքեր մի ասա, որովհետև հրաժեշտ տալ նշանակում է հեռանալ, իսկ հեռացումը մոռացում է:

2. Երբ մահանամ, պարեք իմ գերեզմանին, իսկ ծաղիկները ջրեք ձեր խմիչքով։ Արեք ինչ ուզում եք, միայն ինձ մի կլոնացրեք, իմ կլոնը երբեք ինձ նման չի լինի:

3. Երբեք մի վիճեք տգետ մարդկանց հետ, նրանք կորցնելու ոչինչ չունեն:

4. Երբեք ոչնչից մի վախեցեք. վատագույն դեպքում թող վախը Ձեզ ներշնչանք լինի։

5. Եթե կանայք կառավարեին աշխարհը, ապա պատերազմներ չէին լինի, այլ ինտեսիվ քննարկումներ ամեն 28 օրը մեկ։

6. Եթե իշխանությունները մտահոգվեին յուրաքանչյուր հումորի համար, ապա մարդիկ կդադարեին  կատակել։

7. Կարող է վատ ժամանակներ լինեն, սակայն այդ ամենը քո ներսում միշտ պիտի ինչ որ բան արթնացնի, ինչին դու ուշադրություն երբեք չէիր դարձնի:

8. Լիարժեք ազատ մարդ կարող է լինել միայն իր երազանքներում: Այսպես եղել է, կա եւ միշտ էլ կլինի։

9. Ինձ թվում էր՝ կյանքում ամենավատ բանը միայնության մեջ մահանալն է, սակայն այդպես չէ: Ամենավատը՝  ավարտել կյանքն այն մարդկանց կողքին, որոնք քեզ թողնում են, որ միայնակ զգաս:

10. Կապ չունի ինչ են մարդիկ ասում: Բառերն ու գաղափարները կարող են փոխել աշխարհը:

Կիսվել