Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս. Արփինե Հովհաննիսյան
Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս: Երևի տեղի դավաճան պնդաճակատից է սովորել: Նա չի ուզում գիտակցել, որ ինքը դժբախտ ու նզովվյալ մարդ է, կործանված մեկը, ով սեփական անխելքության, ստորաքարշության ու քծնանքի պատճառով ավիրել է իր հայրենիքը:
Իր սուրբ հայրենիքը: նիկոլի ու էրատոյի համար Արցախը բեռ էր, իսկ իր համար` հայրենիք:
Նրա զավակները ապրելու են այն մտքով ու գիտակցումով, որ իրենց հայրը ազատ Արցախի ՎԵՐՋԻՆ նախագահն էր ու նաև` հայրենիքը ազատից բզկտված դարձնողը:
արայիկը պիտի գիտակցի, որ լուռ պիտի անցնի իր քավարանը, որն այս կյանքով չի ավարտվելու:
Հ.Գ. դավաճանի հարճերը իրավունք ունեն չհասկանալ`ինչ է կատարվում ու ինչ եք արել դու ու նիկոլը ու ինչ է լինելու ձեզ հետ: Բայց դու հո գիտես, դու պարտավոր ես ընկալել` դու երկիրդ ծվեն-ծվեն անողն ես, լուսավոր երեխեքին մահվան ուղարկողներից մեկը»: