Մամուլ

Երասխի համայնքապետը վիրահատվել է․ ազգականը մանրամասներ է հայտնել

Երասխի համայնքապետը վիրահատվել է․ ազգականը մանրամասներ է հայտնել

Sputnik Արմենիան գրում է․ Այս պահին դեռ հայտնի չէ, թե որքան երկար ժամանակ Ռադիկ Օղիկյանը կմնա բժշկական կենտրոնում։

Երեկ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով ուսի հատվածում վիրավորում ստացած Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը վիրահատվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Օղիկյանի զարմիկը։

«Նա ուսի վնասվածք է ստացել, նրան արդեն վիրահատել են։ Հիմա վիճակը նորմալ է, դեռ գտնվում է բժշկական կենտրոնում, առայժմ չգիտենք՝ որքան դեռ հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն կլինի», – ասաց նա։

Օղիկյանի գիտակցությունը տեղն է, նրա վնասվածքը աջ ուսի հատվածում է։

Հիշեցնենք՝ հակառակորդը երեկ գիշեր մինչև ժամը 02:00-ը կրակել է Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Օղիկյանը, որն այդ պահին մարում էր ադրբեջանական գնդակոծության հետևանքով դիրքերում բռնկված հրդեհը։

Կիսվել