Երաժիշտներն այսօր ֆինանսական լուրջ խնդրի առաջ են կանգնած. Համլետ Գևորգյան
Երաժիշտներն այսօր ֆինանսական լուրջ խնդրի առաջ են կանգնած. Համլետ Գևորգյան
ArmLur.am-ը գրում է․ Այս համաճարակի պատճառով շատ-շատ կորպորատիվներ, միջոցառումներ հետաձգվել են, ու հազարավոր երաժիշտներ այսօր կանգնած են լուրջ խնդիրների առաջ։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է երգիչ Համլետ Գևորգյանը՝ անդրադառնալով երկրում հայտարարված արտակարգ դրությանն ու տանը մեկուսանալուն։
«Թեև մեկուսացումը ուշ սկսվեց, բայց մենք հունվար ամսից ոչ մի գործողություն չենք արել։ Այսօր մեր ֆինանսական վիճակը գնալով լրջանում է, բանկային հարցեր, պարտադիր ծախսեր…»,-ասաց երգիչը։
Համլետ Գևորգյանի համոզմամբ՝ այսօրվա կառավարության գործելաոճը բավականին դրական է։ «Հետևողական են օրվա խնդիրներին, քաղաքական ներքին պայքարներներին։ Մի խոսքով առաջ գնում են»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում