«Երազում եմ, որ այս ամենը երազ լիներ ու տղերքը կենդանի լինեին». Շուշան Պետրոսյան
«Երազում եմ, որ այս ամենը երազ լիներ ու տղերքը կենդանի լինեին». Շուշան Պետրոսյան
Հայ երգի ներկայիս վիճակի, ոգեշնչման, Արցախը կորցնելուց հետո կրկին երգելու, կյանքի ձեռքբերումների ու երազանքի մասին Tert.am Life-ը ծննդյան տարեդարձի օրը զրուցել է երգչուհի, երաժիշտ Շուշան Պետրոսյանի հետ:
-Ինչն՞ է այսօր Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:
-Եթե խոսքը երաժշտության մասին է, ապա հեղինակների անկեղծությունն ու ազնվությունը, եթե նկարելու մասին է, ապա իմ անկեղծությունն ու ազնվությունը։
-Ո՞րն է այսօր Ձեր ամենասիրելի երգը և ինչու՞:
-Այսօր իմ ամենասիրելի երգերը ոգեղեն երգերն են, որ ուժ են տալիս, հուզում են, թևեր են տալիս, ստիպում են մտածել ու սպեղանում են։ Ուժեղ երգերը առաքելություն ունեն։
-Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է հայ երաժշտության ներկայիս վիճակը:
– Հայ երաժշտությունը միշտ փառահեղ կայուն է, խնդիրը դրան անդրադարձող, մեկ-մեկ իրենց սխալմամբ հայ կոչող երաժիշտներն են, որ սեփական աշխատանքը գնահատում են ոչ թե ստեղծագործության հայեցի կատարման, այլ դահլիճ լցնելու չափանիշով։
-Ի՞նչը կփոխեիք:
-Ցանկությունս իհարկե մեկն է, որ հայ արտիստը մնա իր բարձունքում, հանդիսատեսին կրթի իր մաքրամաքուր ստեղծագործությամբ, այլ ոչ թե (դարձյալ պիտի կրկնվեմ) դահլիճ լցնելու մոլուցքից կուրացած ընդառաջ գնա հանդիսատեսի ցանկություններին, հաշվի չառնելով, որ հանդիստեսը բնավ պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ մոտեցում ունենա երգարվեստին ու ճաշակով երաժշտություն գիտենա ու լսի։
Արտիստը պիտի ճաշակ ձևավորի, կրթի իր արվեստով ու ազնիվ լինի նախ «Հայ երաժիշտ» կոչման հանդեպ, սեփական արվեստի հանդեպ ու անշուշտ հանդիսատեսի հանդեպ։
-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ կատարողներին:
-Շատ կարդալ, շատ երաժշտություն լսել, աշխարհի երաժշտություներն ու մշակույթը ուսումնասիրել։ Սա սեփական մշակույթը ճանաչելու, վերարժևորելու լավագույն միջոցն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում