Երազելու ճիշտ պահն է․ Լիլի Հովերի ամանորյա լուսանկարները
Հաղորդավար Լիլի Հովերը լուսանկարներ է հրապարակել իր էջում և մաղթանքներ հղել Ամանորի կապակցությամբ։
«Երազելու ճիշտ պահն է․
Անցնող տարին, իր բոլոր մարտահրավերներով, հագեցած էր դրական հույզերով, կարևոր ձեռքբերումներով ու սիրով. շնորհակալ եմ ապրածս ամեն վայրկյանի համար:
Ցանկությունս է, որպեսզի մոտեցող 2025-ը բոլորիդ բերի անամպ, խաղաղ երկինք, սեր, ամուր առողջություն, լիություն, մեծ նվաճումներ, խոհեմություն, բարություն, ինքնաբավություն, հարստություն, եթե դա է ձեր երազանքը, ներդաշնակություն և մեծ հավատ, որ այս ամենը կարող է լինել հենց ձեր կյանքում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: