Մամուլ

«Երազելը լավ բան է, երևի ոգևորվել է»․ Տոնոյանի արձագանքը՝ Ադրբեջանի ՊՆ-ին

«Երազելը լավ բան է, երևի ոգևորվել է: Ես իմ հայտարարությունից հետո՝ մեր զինված ուժերի կիրառման և մեր մտադրությունների հետ կապված, այլևս այլ ասելիք չունեմ։ Նա այդ հայտարարությունն արել էր՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է և վերջ»:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե պատրա՞ստ ենք մենք նրա մարտահրավերին, Տոնոյանն ասեց. «Զարմանում եմ, որ կասկածում եք»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վե՛րջ»: «Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ո՛չ․․․»։

Կիսվել