«Եվ դարից երկար՝ ձգվում է օրը»․ Փաշինյանի սելֆին՝ մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ
«Սելֆի մեծ կիրգիզ գրող Չինգիզ Այթմատովի հետ՝ նրա հայրենիքում: Նրա մի ձևակերպում-վերնագիրը ընդլայնեց մարդկային մտքի սահմանները. «Եվ դարից երկար՝ ձգվում է օրը»»։
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղըզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։