Մամուլ

Եվրոն ու ռուբլին թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 14-ին, կազմել է 390.92  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.1դրամ (աճել  է 1.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  515.78  դրամ (աճել է 4.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.75 դրամ (աճել է 0.09 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-390 դրամով, վաճառվում է 392.5-394 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 435-441.5 դրամով, վաճառվում է 449-454 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.44-4.65 դրամով, վաճառվում է 4.80-4.95 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

Դոլարը գնվում է 389 դրամով, վաճառվում՝ 392.5 դրամով:

Եվրոն գնվում է 439-440 դրամով, վաճառվում է 443-445 դրամով:

Ռուբլին գնվում է 4.62 դրամով, վաճառվում է 4.72 դրամով: