«Եվրատեսիլ 2026»-ը կանցկացվի Վիեննայում
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական էջից։
Միջազգային երգի մրցույթը Վիեննան հյուրընկալում է 3–րդ անգամ. առաջին անգամ` 1967 թ.–ին, երկրորդ անգամ` 2015 թ.–ին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում հաղթել էր Ավստրիայի մասնակիցը։ Հայաստանը երգի հեղինակավոր մրցույթում ներկայացրել էր Պարգը՝ «Survivo»r երգով ու զբաղեցրել 20–րդ տեղը` 26 մասնակցի մեջ: