Շոու-բիզնեսՏեսանյութ

«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը կներկայացնի Պարգը

Հայաստանը «Եվրատեսիլ 2025-ում» կներկայացնի Պարգը SURVIVOR երգով: «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու հայտ էր ներկայացրել 12 մասնակից:

Նախագծին մասնակցում էին Աթենա Մանուկյանը, Անահիտ Ադամյանը, Անահիտը և Գասոյան, Արսեն Գրիգորյան և Կամիլ նախագիծը, Գևորգ Հարությունյանը, Մելս Դանիելյանը, Միլենա Միրիջանյանը, Սիմոնը, Սևագիրը, Ֆլորա Բիչախչյանը,  ALTSIGHT-ը:

Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին: