Եվս մեկ գեներալ միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Եվս մեկ գեներալ միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում ԶՈՒ Գլխավոր շտաբին եւ միանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
«Միանշանակ աջակցությունս եմ հայտնում: Այն, ինչ ԳՇ պետը եւ հայտարարության տակ ստորագրած սպայակազմը հայտարարել է, միանշանակ ճիշտ է ասել»,-«Հրապարակ»-ին ասել է նա:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է նախագահին։
«Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի», նշել է նա: