Մամուլ

Եվգենի Պետրոսյանի տանը գտել են Այվազովսկու՝ 1մլն դոլար գնահատվող կտավը․ ֆոտո

Եվգենի Պետրոսյանի տանը գտել են Այվազովսկու՝ 1մլն դոլար գնահատվող կտավը

Հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանի տանը Հովհաննես Այվազովսկու 1մլն դոլար արժողությամբ կտավ են գտել: Այս մասին գրում է Комсомольская правда-ն:

Դերասանի ու նրա նույնպես կատակերգու նախկին՝ կնոջ Ելենա Ստեպոնենկոյի ունեցվածքի բաժանման գործընթացը շարունակվում է, ու կտավը հայնաբերվել է գույքագրման ժամանակ:

Նախկին ամուսինները խնդրել են, որ իրենց պատկանող արվեստի գործերի, ինչպես նաեւ դրանց արժեքների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի մնան, սակայն Комсомольская правда-ն Այվազովսկու՝ «Ծովում լուսնկա գիշերին» («На море в лунную ночь») նկարի մասին տեղեկացել է:

Այն, որ կտավը բնօրինակն է, ավելի վաղ փորձագետները հաստատել են: Նշվում է, որ 1մլն դոլարն էլ ընդամենն աճուրդի նախնական գինն է, չի բացառվում, որ այն վաճառվի ավելի թանկ:

Ինքը՝ Պետրոսյանը, իր բնակարան մուտք գործել չի կարողանում, սակայն այնտեղ են նրա անձնական իրերը: Իրերի պահպանության իրավունքը դատարանը տվել է Ստեպոնենկոյին, որը նախկին ամուսնուն թույլ չի տալիս տուն մտնել: Զույգը տարիների ընթացքում կտավների մեծ հավաքածու է ձեռք բերել:

Աղբյուրը նշում է, որ դա կարելի է նույնիսկ մինի Տերտյակովյան պատկերասրահ անվանել: Նշվում է նաեւ, որ միայն կտավները միասին այնպիսի ունեցվածք են կազմում, որը մի քանի սերնդի համար կբավականացնի: Պետրոսյանը հիմնականում ուշադրություն է դարձրել 19-րդ դարի ռուս նկարիչների աշխատանքների:

Պետրոսյանն ու Ստեպոնենկոն բաժանվել են անցած տարի: Նշվում է, որ 74-ամյա Պետրոսյանը կնոջից հեռացել է իրենից 44 տարով երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի համար:

Եվգենի Պետրոսյանի
Կիսվել