Ազատ խոսք

Ես և Եվրոպայում ապրող իմ ընկերները դադարեցնում ենք բոլոր ծրագրերը Դիանա Գասպարյանի դրսևորված վարքի պատճառով

Ես և Եվրոպայում ապրող իմ ընկերները դադարեցնում ենք բոլոր ծրագրերը Դիանա Գասպարյանի դրսևորված վարքի պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Նիկողոսյանը։

«Հետևելով Արթուր Ասատրյանի անցյալ տարվա հորդորին՝ բազմաթիվ էջմիածնեցիներ, ովքեր ապրում են Եվրոպայում, միացել էին Էջմիածնի զարգացման և հզորացման գործընթացին։ 

Այս պահից սկսած հայտարարում եմ՝ ես և Եվրոպայում ապրող իմ բոլոր ընկերները դադարեցնում ենք մեր բոլոր ծրագրերը Դիանա Գասպարյանի դրսևորած վարքի և նրա վարած քաղաքականության պատճառով։ Համարում ենք, որ այս տեմպերով քաղաքը հետընթաց է ապրում, և սույն տիկինը չունի ոչ մի իրավունք մեջքից հարված հասցնելու մեր համաքաղաքացիներին:

Փորձել ենք այս մեկ տարվա ընթացքում առավելագույնս լռել՝ հանուն մեր սիրելի Էջմիածնի: Բայց նրա վերջին տեսանյութը ևս մեկ անգամ փաստեց նրա քաղաքի կառավարման անկարողության մասին, ուստի հորդորում ենք շուտափույթ ներկայացնել իր հրաժարականի դիմումը և հեռանալ՝ իր կառավարմամբ վնաս չպատճառելով մեր սիրելի քաղաքին:

Մենք սիրում ենք մեր քաղաքը, բայց անընդմեջ հանդիպելով արհեստական խոչնդոտների՝ չենք կարող այս տեսակ պայմաններում համընդհանուր աշխատանք կատարել: 

Սրտացավ խորհուրդ տիկնոջը․ ձեր անձնական շահը թողեք և մտածեք քաղաքի շահի մասին և ձեր քայլերով մի ստվեր գցեք մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի վրա:

Հարգանքով՝
Արսեն Նիկողոսյան, Ֆրանսիա
Գուրգեն Մարտիրոսյան, Գերմանիա
Կարեն Մնացականյան, Ֆրանսիա
Սմբատ Եղիազարյան, Շվեյցարիա
Կարեն Առուստամյան, Բելգիա»։

Կիսվել