ՄամուլՏեսանյութ

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը բանաստեղծությամբ պատասխանեց Ալիևին (Տեսանյութ)

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը բանաստեղծությամբ պատասխանեց Ալիևին (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին` շեշտելով, որ դրանք նոր չեն։

«Հիմա նոր ոգևորություն է մտել, և իմ կարծիքով` որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, դրա ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային ու սեփական հանրությանը, կարծում եմ` հոգեբանական աջակցության հարց է առաջանում։

Ոչ թե պետք է ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման մարդկանց նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։

Այնուհետև նա հիշեց մի բանաստեղծություն և շեշտեց, որ դա այսօրվա մեր պատասխանն է Իլհամ Ալիևին։

Փաշինյան Ալիև

«Եթե չեմ սխալվում, Իգնատ Մամյանը 1988-ին կամ 99-ին բանաստեղծություն էր գրել ղարաբաղյան հակամարտության առիթով, այսպիսի մի քառատող կար.

Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ։
Այդպես խղճում են մարդիկ խելացի
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
իրեն հայհոյող խենթ արարածին։

Կարծում եմ` այս քառատողը այսօրվա մեր պատասխանն է Իլհամ Ալիևին»,– շեշտեց Փաշինյանը։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել