ՄամուլՏեսանյութ

Ես քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճար և շուռ տվեց սեղանները. Փաշինյանի ելույթը Միլանում

«Մենք քարոզում ենք սեր, ես ինքս քարոզում եմ սեր, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր։

Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»:

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իրենք չեն կանգնելու ոչ մի բանի առաջ։ «Եվ մենք չենք կանգնելու ոչնչի առաջ: Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը:

Իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին՝ րոպե առաջ, րոպե առաջ, որովհետև վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար:

Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության, տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը:

Մեր օրերում այդպիսի իշխանություն և այդպիսի իրավիճակ չի լինելու»,- ասաց նա:

Կիսվել