Մամուլ

«Ես վերջապես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին». Հովհաննես Ազոյանի գրառումը՝ Ալիևի լուսանկարին

«Ես վերջապես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին». Հովհաննես Ազոյանի գրառումը՝ Ալիևի լուսանկարին

Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան սոցցանցային իր պաշտոնական էջում լուսանկարներ է տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից։ Նրանք այցելել էին Հադրութի շրջան, այդ թվում` Ազոխ քարանձավ։

Դերասան, Հովհաննես Ազոյանն այդ լուսանկարի տակ անգլերենով գրել է.

«Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»։

Ալիևի դեմքի խաղաղությունը այնքան է ոգեշնչել դերասանին, որ վերջինս չի դիմացել արտահայտվելու գայթակղությանը և մեկնաբանություն է թողել։

Կիսվել էջում