«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով
«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով
Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը Տելեգրամի իր ալիքում խոստովանել է, որ թերագնահատել էր կորոնավիրուսային համաճարակի զարգացման լրջությունը:«Ես վստահ էի, որ 90% հավանականությամբ պայթյունավտանգ իրավիճակ չի լինի: Ցավոք, սխալվեցի»,- գրել է նա:
Բժիշկը շեշտել է, որ բժիշկների մեծամասնությունը նույնպես ի սկզբանե վարակին լուրջ չէր վերաբերում, և բոլոր միջոցառումները, ըստ այդմ, ուշացած էին։
«Դժբախտաբար, ամեն ինչ ընթանում էր ամենավատ սցենարով», – ասել է նա:
Մյասնիկովը նշել է, որ չնայած հիվանդությունը ունի մահացության ցածր մակարդակ, բայց, այնուամենայնիվ, այն ունի տարածման բարձր մակարդակ: Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի բռնկման անկմանը զուգընաց այն կդառնա սովորական շնչառական վարակ։
Կորոնավիրուսային վարակի համաճարակը COVID-19– ը ազդել է գրեթե ամբողջ աշխարհի վրա: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ ավելի քան մեկ միլիոն մարդ վարակվել է, ավելի քան 50 հազար մարդ՝ մահացել: