Մամուլ

Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, իսկ Էրդողանի հետ հանդիպումը բացառված չէ․ Նիկոլ Փաշինյան

Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, իսկ Էրդողանի հետ հանդիպումը բացառված չէ․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ Պրահայում իմ եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ հնարավոր հանդիպումը ո՛չ հաստատված է, ոչ էլ բացառված։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ե՛վ մեր, ե՛ւ թուրքական կողմը չենք բացառել իմ եւ Էրդողանի հանդիպումը։ Չբացառել նման հանդիպումը դեռեւս չի նշանակում, որ հանդիպումը կկայանա, բայց չի էլ նշանակում, որ չի կայանա։ Կախված է մի քանի հանգամանքներից։

Կա ԵՄ-ի կողմից կազմակերպված միջոցառում, որտեղ հրավիրված ենք ե՛ւ Թուրքիան, ե՛ւ մենք։ Ե՛վ մենք, ե՛ւ իրենք պետք է որոշենք այդ գագաթաժողովին մասնակցելու վերաբերյալ կամ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, եւ մասնակցելու դեպքում հանդիպումը կկայանա, թե՝ ոչ, այլ խնդիր է։

Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, պատրաստվում եմ մասնակցել գագաթաժողովին, իսկ հանդիպումն այս պահին կարող եմ ասել, որ բացառված չէ։ Բայց չեմ էլ կարող ասել, որ հաստատված է»,- ասաց Փաշինյանը։

pashinyan erdogan

Փաշինյանի խոսքով՝ հնարավոր հանդիպման օրակարգում կլինեն սահմանների բացում, հարաբերությունների կարգավորման հարցերը։

Կքննարկվի՞ Արցախի հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Երբ որ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն։ Դա կախված է նաեւ մեր զրույցից։

Դա մեր առաջին հանդիպումն է լինելու, եւ հարցերը կախված են այն բանից, թե ինչպես կգնա հանդիպումը»։

Փաշինյանը նշեց, որ որեւէ ազդակ կամ պայմանավորվածություն չկա, որ հանդիպումները բանագնացների հանդիպումները դադարում են, բայց այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման վայր եւ ժամ պայմանավորված չէ։

Կիսվել