Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից. Լուկաշենկոն հետաքրքիր բացահայտումներ է արել
«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում վերջին քննարկման ժամանակ «ճաշը եփել է» Նիկոլ Փաշինյանը,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն,- ես չհամաձայնեցի նշանակել թոշակառուի, այլ ներկայացրեցի երիտասարդ գեներալի: ՀԱՊԿ-ը պետք է ղեկավարեն «երիտասարդ, տաղանդավոր գեներալները», որոնք կբարձրացնեն կազմակերպության կարգավիճակը:
Ես ձեզ տալիս եմ գործող գլխավոր քարտուղարի, երիտասարդ գեներալի: Խելացի տղա է, շտաբային աշխատանքի շատ փորձ ունի: Նա պետքարտուղար է, նրան բոլոր նախագահները գիտեն»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ առաջարկել է, որ Զասը այցելի ՀԱՊԿ անդամ երկրներ, այդ թվում Հայաստան:
«Եթե դուք պատրաստ եք ընդունել, լսել… կարող եք չհամաձայնել (նրա թեկնածությանը), կարող եք հետեւել ձեր սկզբունքներին, բայց դուք նրա հետ խոսեք: Գուցե նա ձեզ համար լինի ավելի լավը, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից»,-ամփոփել է Լուկաշենկոն:
ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարները Փաշինյանին ընդամենը մեկ հարց են ուղղել` ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։
«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարոտուղարի շուրջ այդ վեճի համար։
«Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից , որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,-ասել է նա: