Ես պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց. Վանեցյան
Ես պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց. Վանեցյան
Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Առհասարակ շատ լուրջ դերակատարում են ունենում անձնական կապերը տարբեր մարդկանց հետ: Թե Ռուսաստանում, և թե այլ երկրներում ես ունեմ նորմալ հարաբերություններ և համոզված եմ, որ կկարողանամ լուծել գերիների վերադարձի հետ կապված հարցերը:
Անձնական կապերը փորձել եմ օգտագործել պատերազմի ողջ ընթացքում տարբեր հարցերով, և իմ ընկերներն ինձ ասում են՝ շատ ներողություն, պարոն Վանեցյան, Դուք որպես ի՞նչ եք հանդես գալիս: Դուք ՀՀ պաշտոնական ներկայացուցի՞չ եք: Ձեր բարձրացրած հարցերը կրում են միջպետական բնույթ:
Հարցին, թե եթե հիմա Փաշինյանի կառավարությունից զանգեն ու նրան առաջարկեն որևէ պաշտոն զբաղեցնել, միայն թե գերիների վերադարձի հարցը լուծվի, կհամաձայնի՞ արդյոք, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ իր երկրի համար պատրաստ է անել ամեն ինչ, բայց այսօր արդեն այդ վիճակը չէ, որ ինքը միայնակ որոշումներ կայացնի:
«Ինձ հետ այսօր շատ մարդիկ կան: Ես ամբողջովին ներգրավված եմ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ, և այս հոծ բազմությունը, որ այսօր այստեղ հավաքված է, ինձնից չի պահանջում, որ մենք գնանք ու այս կառավարությանը մաս կազմենք:
Մեզնից կա հստակ պահանջ՝ փոխել վարչապետին, կառավարությանը, ձևավորել ազգային կառավարություն, որն ի վիճակի է լուծել մեր երկրի հարցերը»,- նշեց Արթուր Վանեցյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում