Ես չեմ տեսնում խաղաղություն. ի՞նչ է մեկնաբանել Սերժ Սարգսյանը
«Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով, այն դիտարկմանը, որ Ադրբեջանով ցորեն է հասնում Հայաստան, խոսվում է խաղաղության մասին։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում նախատեսված է Ս. Սարգսյանի գործով դատական նիստը, որը նախատեսված չէր։ Լրագրողի դիտարկմանը՝ ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելը երկու գործով վերացվել է, կարծեք փորձում են նորից խափանման միջոց ընտրել։
«Ամենայն հավականությամբ, նիստը կլինի, կտեսնենք»,- ասաց Ս. Սարգսյանը։


