ՄամուլՏեսանյութ

Ես չեմ պատմի, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան

Ես չեմ պատմի, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան

Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Իսկ հիմա պատերազմի 44 օրվա մասին, որոնք սխրանքի, հայրենասիրության,  անձնազոհության, բայց նաեւ լկտի ստի եւ դավաճանության 44 օրեր էին։ Այդ 44 օրվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք կռվել, բայց նաեւ ապացուցեցինք, որ կարող ենք կուրորեն հավատալ մի մարդու, որը 2,5 տարի խաբելուց բացի ոչինչ չի արել։

Միքայել Մինասյան

Ես այսօր, երբ պատմեմ պատերազմի 44 օրվա մասին, չեմ անդրադառնալու ռազմական գործողությունների իրարամերժ ու քաոտիկ շարժումներին, ես չեմ պատմելու, թե ինչպես Աննա Հակոբյանի կոնկրետ հրահանգներով, կոնկրետ ջարդեր են իրականացվել կոնկրետ գնդերում, ինչպես են հանձնվել գյուղեր։ 

Ես դա չեմ անելու, որպեսզի էլ ավելի չցավեցնեմ այն ծնողներին, որոնք խելագարված դեռ որոնում են իրենց զավակներին։

Ես չեմ պատմելու, թե ինչպես եւ ով հանձնեց Շուշին, ես նույնիսկ չեմ պատմելու, թե ինչպես նոյեմբերի 4-ին, գիշերվա ժամը 4-ին դուք փախցրեցիք ձեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետեւ ամսի 4-ին, ժամը 6-ին Շուշին արդեն հայկական քաղաք չէր։

Կիսվել