ՄամուլՏեսանյութ

Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել. Ռուզան Խաչատրյան

Ես չեմ կարծում, թե Աննա Հակոբյանը կարող էր Սեյրան Օհանյանին հրահանգավորել. Ռուզան Խաչատրյան

Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ հրահանգներ է տվել գեներալներին:

Հարցին, թե արդյոք ինքը՝ լինելով պաշտպանության նախարարի կին, երբեւէ եղել է հրամանատարական շտաբում կամ բունկերում, նա պատասխանեց. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում Աննա Հակոբյանի քայլերը վերլուծելու, քննադատելու կամ գովաբանելու: 

Սեյրան Օհանյան

Ես ցանկություն էլ չունեմ, որովհետեւ չեմ տիրապետում առաջնագծին,  խրամատավորմանը, քարտեզներին: Այնտեղ իրավունք ունեին լինել մարդիկ, որոնք տիրապետում են այդ ամենին: Ի՞նչ առաքելությամբ էր այդ տիկինն այնտեղ, ես չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել