«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օրերս նշել է հոբելյանը. հայուհին 40 տարեկան է դարձել։ Ինստագրամի սթորի բաժնում Քիմ Քարդաշյանը ցույց է տվել ծաղկեփնջերի եւ նվերների մի մասը, որոնք ստացել է ընկերներից։
Հեռուստաաստղին բլուզ են նվիրել․ որի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։
«Եվ դա ճիշտ է»,- գրության արձագանքել է Քիմը։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։