«Ես ու աղջիկս լավ ենք, բայց Ռոբիս վիճակը ծանր է». բլոգեր Նուշ Օհանյան. ի՞նչ է պատահել
Բլոգեր Նուշ Օհանյանն ամուսնու և դստեր հետ ավտովթարի է ենթարկվել: Նա ինստսգրամյան իր էջի «սթորի» բաժնում կիսվել է իր և ընտանիքի մյուս անդամների առողջական վիճակի մանրամասներով:
«Ես ու աղջիկս լավ ենք. Ալինան մի քանի կապտուկ ունի, բայց Ռոբիս վիճակը ծանր է, դեռևս պետք է սպասենք:
Ժամերը օրեր են թվում, օրերը՝ տարիներ, բայց ես գիտեմ, որ լավ ա լինելու: Աստծո ձեռքով մենք ոտքի կկանգնենք»,-գրել է բլոգերը:
