Շոու-բիզնես

«Ես ուզում եմ հաղթել». Սրբուկը՝ «Ուկրաինայի ձայնի» բերած հաջողության, սպասվող ելույթի և արտերկրում հանդիսատես ձեռք բերելու մասին

Թերթ․am-ը գրում է․Երգչուհի Սրբուհի Սարգսյանը` Սրբուկը, ով այս շրջանում ներկայանում է «Ուկրաինայի ձայնը» նախագծում և համարվում է մրցույթի ֆավորիտներից մեկը, նոր ֆոտոշարք ունի։ Կարճ ժամանակով Հայաստան եկած Սրբուկը ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել նոր աշխատանքի, «Ուկրաինայի ձայնի» բերած հաջողության և արտերկրում կարիերան շարունակելու հեռանկարի մասին։

«Ֆոտոշարքում ներկայացել եմ առանց դիմահարդարման։ Շեշտը դրված է իմ բնական վիճակի, անկեղծության վրա։ Դեմքիս գրված են այն բառերը, որոնցով ես առաջնորդվում եմ կյանքում։ Իրականում, այդ բառերն ավելի շատ են, սակայն ամբողջը դեմքիս գրված գեղեցիկ չէր լինի,  ընտրել եմ ամենակարևորները`  լույս, հավատ, բարություն և այլն։ Ավելի ուշ պարզ կլինի, թե ինչու է արվել այս ֆոտոշարքը»,– ասաց նա ու հավելեց, որ սրանք երգի բառեր չեն, ոչ էլ իր հաջորդ ելույթի հետ են կապված։

Ինչպես հայտնի դարձավ Սրբուհու նախորդ ելույթից հետո, հաջորդ անգամ երգչուհին կատարելու է հայերեն երգ։ Թե ինչ երգ է ընտրվել, Սրբուհին բացահայտելու իրավունք չունի, սակայն հայտնեց, որ շատ բաներ փոխվել են։ «Որոշվել է այլ վիճակ ստեղծել։ Լինելու է շատ հայտնի ու ժամանակակից փոփ երգ։ Ես ավելի շատ ծանր երգեր էի երգում։ Ինձ համար ընտրում էին այդպիսի երգեր, որպեսզի ցույց տայի ձայնիս հզորությունը։ Այս անգամ այլ վիճակ է լինելու»,– ասաց երգչուհին։

Հաջորդիվ Սրբուհին պայքարը շարունակելու է ուղիղ եթերում։ Երիտասարդ երգչուհու համար սա շատ պարտավորեցնող է։ «Միայն այն, որ դու ազգիդ ես ներկայացնում, շատ պարտավորեցնող է։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս զգում եմ այդ ուժը, որպեսզի լավ ներկայացնեմ ազգս։ Ուղիղ եթերներն ավելի բարդ են, պետք է շատ աշխատեմ, որպեսզի այդ ամենը հաղթահարեմ, սակայն մրցույթի բնույթը նաև այն է, որ կարողանաս հավաքել քեզ ու վստահել ուժերիդ։ Իմ գերնպատակը ազգս լավ ներկայացնելն է»,– նշեց երգչուհին, ում Հայաստանի հանդիսատեսը բավականին մեծ ուժ է տալիս։ Հիմա նրա անունը Հայաստանում կրկին թնդում է այնպես, ինչպես տարիներ առաջ, երբ մասնակցում էր «X Factor»–ին ու իրեն 1 քայլ էր բաժանում հաղթանակից։

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում

Կիսվել