Ես ոչ մի խնդիր չունեմ Ադրբեջանի և նրա ժողովրդի հետ․ Հովիկ Աղազարյան
Ես ոչ մի խնդիր չունեմ Ադրբեջանի և նրա ժողովրդի հետ․ Հովիկ Աղազարյան
Հայաստանի Հանրապետությունը երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Ես ինձ հարցնում եմ՝ մենք ինչո՞ւ խաղաղության պայմանագիր չենք ստորագրում օրինակ՝ Վրաստանի կամ Թուրքիայի հետ։ Կասեք՝ իրենց հետ պատերազմի մեջ ենք, բայց ո՞վ է նման բան ասում։ Հայաստանի Հանրապետությունը երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ։
Արցախի ժողովուրդը ոտքի է կանգնել ինքնորոշման իրավունքի համար, Ադրբեջանի իշխանությունը ցանկացել է այն արյան մեջ խեղդել, Արցախի ժողովուրդը ոտքի կանգնեց իր իրավունքների պաշտպանության համար էլ, Հայաստանից եւ այլ երկրներից էլ հազարավոր հայորդիներ գնացին եւ կանգնեցին իրենց եղբայրների կողքին»,- ասաց Աղազարյանը։
«1994 թվականին, երբ ստորագրվեց զինադադարը, ես կարծում էի, որ Հայաստանը որպես միջնորդ է հանդես գալիս հակամարտող կողմերի համար, բայց հետագայում Արցախը դուրս բերվեց բանակցություններից, իրենք էլ դափնիները քաշեցին իրենց վրա։
Ես, որպես իշխանավոր, պատասխանատու եմ իրենց արարաքների համար։ Ես Ադրբեջանի եւ Ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ, խնդիրն այլ տեղում է։
Քաղաքականությունը, որն իրականացնում է մեր իշխանությունը, ես լիովին համամիտ եմ։ Այս մակարդակի քննարկում ես իմ համեստ կյանքի ընթացքում չեմ ունեցել, շնորհակալություն հնարավորության համար»,- նշեց Աղազարյանը։
Տեսանյութը ստորև