Ես ոնց հասկանում եմ՝ ոչ թե զինվոր, այլ բոմժ ենք բերել իրենց համար․ զինծառայողի մայր (Տեսանյութ)
Ես ոնց հասկանում եմ՝ ոչ թե զինվոր, այլ բոմժ ենք բերել իրենց համար․ զինծառայողի մայր (Տեսանյութ)
Hraparak.am-ը գրում է․ Ժամկետային զինծառայողի մայր Ջեյրան Կիրակոսյանը «Հրապարակին» է ուղարկել տեսանյութ, որտեղ զինծառածառայողները ներկայացնում են, թե ինչ պայմաններում են գտնվում։
Տեսանյութից երևում է, որ զինվորները հորդառատ անձրևից պատսպարվելու ելքեր են փնտրում՝ գլխներին ծածկ ստեղծելով։ Ջեյրան Կիրակոսյանի խոսքերով՝ տղաները փետրվարի երկուսից գտնվում են Արցախի Լիսագոր համայնքում, որտեղ ծառայություն պիտի իրականացնեին՝ պահելով դիրքեր․
«Էդտեղ դիրքեր չկան, երեխեքին բերել են բուք ու բորանի, անձրևի տակ թողել, իբրև այսօր նոր պիտի հետ գնան, բայց տեսնում եք, ինչ խայտառակ պայմաններում են մնացել։ Պալատկան խփել են, անձրևին, ցրտին մեջը պահել։
Իմ որդին, որ 44 օր էդ դժոխքի միջով անցել է, անգամ արձակուրդ չի եկել։ Ես ոնց հասկանում եմ՝ ոչ թե զինվոր, այլ բոմժ ենք բերել իրենց համար»-մեզ հետ զրույցում սրտնեղած ասաց զինվորի մայրը։
Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում