Ես ո՞նց բացատրեմ գեներալ մարդկանց, որ «Իսկանդերը» մի քանի ձևով կարող է պայթել. Սամվել Բաբայան
Ես ո՞նց բացատրեմ գեներալ մարդկանց, որ «Իսկանդերը» մի քանի ձևով կարող է պայթել. Սամվել Բաբայան
News.am-ը գրում է․ Ես չեմ ուզում հաստատել «Իսկանդերի» կիրառվել-չկիրառվելը, որովհետեւ ես նոյեմբերի 6-ից Երևանում էի, իսկ ըստ նրանց՝ այն կիրառվել է նոյեմբերի 7-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Ցանկացած հրթիռ ունի անձնագիր։ Ամեն տարի ստուգում է անցնում հրթիռը, գրվում է, թե ով է անցկացրել այդ ստուգումը, ինչ խնդիրներ ունի հրթիռը։ «Իսկանդերն» ունի մի քանի տեսակի հրթիռ։
Մենք չգիտենք, եթե կրակրել են, որ տարբերակով են կրակել եւ ինչի դեմ են կրակել: Եթե հետևակի դեմ են կրակել, ապա դա օդում բացվում է, մեկը դառնում է 100-200 և ամբողջ հրապարակը փոքր ռումբերի նման պայթում է։
Կարող է ամպ է եղել, դու մի հատ ռումբ ես տեսել, ասում ես՝ 10 % է պայթել, բայց հրթիռ է դա, ձևն է այդպես։ Ո՞նց այդ մարդկանց բացատրեմ, եթե իրենք գեներալի պագոն են կրում, զեկուցում են քաղաքական ղեկավարությանը, որ հրթիռը 10 % է պայթել: Չեն հասկանում, որ դա խփել է բեկորային եւ դա այդպես է ցույց տալիս: Այսինք մի հատը տեսել ես, դրանով ես կողմնորոշվել:
Սրանով իրենք իրենց բերանով ասում են, որ իրենք իրենց տեղում չեն: Դուք չեք ուզում ճշմարտությունը լսել: Փաստորեն հրամանատարությունը չի հասկանում, որ հրթիռը խփել է բեկորային, դրա համար զեկուցել են, որ պայթել է 10 տոկոսով»,-ասաց նա:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում