Ես շոկի մեջ էի. Սոֆի Դեւոյանը՝ ծննդյան 71-ամյակի եւ կորոնավիրուսը հաղթահարելու մասին
Ես շոկի մեջ էի. Սոֆի Դեւոյանը՝ ծննդյան 71-ամյակի եւ կորոնավիրուսը հաղթահարելու մասին
ArmLur.am-ը գրում է․ Այսօր «Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 71-ամյակը: Հոգու հետ պարը ներդաշնակելու վարպետ Սոֆի Դեւոյանը ծննդյան, ապրումների, կորոնավիրուսով վարակվելու մասին զրուցել է ArmLur.am-ի հետ:
«Այսօր ինձ համար, կարելի է ասել, անհավատալի գեղեցիկ, ապշեցնող անակնկալ էր կազմակերպել իմ հարազատ կոլեկտիվը: Ես շոկի մեջ էի, քանի որ ինձ համար մի հիանալի ֆիլմ էին նկարահանել մաղթանքներով՝ ուղղված ինձ, ապա հարսս եւ թոռնիկս ինձ կանչեցին պատշգամբ՝ տեսնեմ ի՞նչ, մեքենաներով, ազդանշաններով ամբողջ կոլեկտիվս եկել է տարեդարձս շնորհավորելու:
Ես գտնվում էի վերեւում՝ պատշգամբում, իսկ նրանք ներքեւում էին, իհարկե ոչ մեկին ներս հրավիրել չկարողացա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Շատ հաճելի էր, երբ բակում, տարածություն պահելով, պարեցին ինձ համար: Այնպիսի հուզիչ պահեր պարգեւեցին ինձ, որ երբեք չեմ կարող մոռանալ: Այնքան հուզվեցի, այնքան լաց եղա…:
Ինչպես նշեցի, չկարողացա իրենց տուն հրավիրել, իրենց առողջության մասին մտածելով, չնայած, որ ինձ մոտ ամեն ինչ արդեն անցել է, բայց ամեն դեպքում դեռ զգուշություն եմ պահպանում»,-պատմում է Սոֆի Դեւոյանը:
Մեզ հետ զրույցում պարուհին նշում է, որ շրջապատի կողմից միշտ իրեն շատ սիրված եւ գնահատված է զգացել եւ այսօրն էլ բացառություն չի եղել. «Երբ դու հասկանում ես, որ քեզ սիրում են, երբ դու պետք ես, երբ դու ես սիրում մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում ես…: Ես իմ հոգու մեջ մեծ հավատք ունեմ, որ արվեստագետը չի կարող այսպես ապրել, պետք է անպայման ստեղծագործի, աշխատի, եւ ես հույս ունեմ, որ այս ամեն ինչը շուտով կվերջանա»:
Իսկ ի՞նչ անակնկալ է պատրաստել կրտսեր Սոֆի Դեւոյանը. «Ես ոչ մեկին չեմ թողել, որ ինձ մոտենան, չնայած Սոֆան մոտեցավ, գրկեց, բաց չէր թողնում, բայց ես ամեն դեպքում թույլ չտվեցի ինձ համբուրել:
Քանի որ Սոֆին հիմա նոր բրենդ է ներկայացնում, որը կոչվում է «Թույն» եւ այս կարանտինային ամբողջ ժամանակաշրջանը նվիրեց դրա ստեղծմանը, ի դեպ, նշեմ, որ շատ հետաքրքիր եւ գեղեցիկ ստեղծագործական նկարներ է նկարում, եւ այսօր ինձ համար անակնկալ իր աշխատանքներից մեկը նվիրեց»:
Անդրադառնալով կորոնավիրուսով վարակվելուն եւ հաղթահարմանը՝ Սոֆի Դևոյանը նկատում է, որ այս հիվանդությունը սովորական մրսածություն չէ, այն հոգնածությունը, որը զգում ես հիվանդության ընթացքում շատ ճնշող եւ անդուր զգացողություններ է առաջացնում:
«Ես միանգամից զգացի, որ վարակվել եմ: Ինձ վարակել է իմ տան աշխատողը, ես հենց զգացի, որ ինքը լավ չէ, ես նրան միանգամից տուն ուղարկեցի: Հաջորդ օրը ես վատ զգացի, եւ հասկացա, որ վարակվել եմ: Գիտեք՝ շատ անսովոր վիճակ է, այս հիվանդությունը նման չէ գրիպի, քանի որ ինձ մոտ սկսվեց որովայնի, մեջքի ցավով, եւ ես զգացի, որ դա ուղղակի մրսածություն չէ ու ես մի երկու-երեք օր հետո գնացի թեստ հանձնեցի ու պարզվեց, որ վարակվել եմ:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում