Շոու-բիզնես

«Ես շատ խանդոտ եմ». Մաշ Իսրայելյանի և նշանածի սիրո պատմությունը նրա նոր տեսահոլովակում

«Ես շատ խանդոտ եմ». Մաշ Իսրայելյանի և նշանածի սիրո պատմությունը նրա նոր տեսահոլովակում

Tert.am Life-ը գրում է․ Երգչուհի Մաշ Իսրայելյանն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Tert.am Life-ի հետ զրույցում նա հայտնեց, որ վաղը՝ իր 24-ամյակի օրը, նախատեսում են «Առաջին ու վերջին» երգի տեսահոլովակի պրեմիերան:

«Երգի հեղինակն Արման Անտոնյանն է, այն իմ ու նշանածիս՝ Գարիկի սիրո մասին է: Սկզբում մի քանի երաժշտություն կար, դեռ չէր որոշվել՝ երգն ինչի մասին պետք է լինի, ես ընտրեցի այս մեկն ու խնդրեցի Արմանին՝ այս անգամ խոսքեր գրել գտնված սիրո մասին, քանի որ նախորդ երգս՝ «Միայն դու ես մեղավոր»–ը, կորցրած սիրո մասին էր: Արմանը գրեց, ուղարկեց բառերն ու ասաց՝ մեր մասին է:

Կարդացի և մարմինս փշաքաղվեց, շոկի մեջ էի, Արմանը մեզ շատ համապատասխան բառեր էր գրել, որովհետև նաև իմ ու Գարիկի ընկերն է և տեղյակ է՝ ինչ ճանապարհ ենք անցել, երգում ասվում է, որ ես ու Գարիկն անցել ենք քարոտ ճանապարհ: Այս աշխատանքը տարբերվում է, հուսով եմ՝ կսիրվի մարդկանց կողմից»-, ասաց նա:

mash israelyan garik

Տեսահոլովակը նկարահանվել է փետրվարի 7-ին: «Ճիշտ է, արևոտ եղանակ էր, բայց բավականին ցուրտ էր, իմ թիմն ամեն ինչ անում էր, որպեսզի հնարավորինս քիչ մրսեմ, շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ ու լավ աշխատանքի համար:

Քանի որ այս տեսահոլովակը մեր մասին է, ռեժիսորը թե՛ ես, թե՛ Գարիկն ենք, նկարահանումն իրականացրել է Դավիթ Ավագյանը: Հոլովակում նաև սյուժետային գիծ կա, փորձել ենք ստանալ անկեղծ, իրական պատմություն:

Ես իրականում շատ խանդոտ եմ, դա նույնպես ցույց ենք տվել, հումորային գիծ ևս կա: Կադրերն այնքան շատ են, որ երգի տևողությունը չի բավականացնում: Շատ կադրեր ստիպված ենք չներառել տեսահոլովակում, փորձել ենք համառոտ, բայց գեղեցիկ ներկայացնել մեր պատմությունը»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել