Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, խնդրում եմ ինձ այդպես դիմել
Երևանի քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, քննում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործը:
Դատական նիստի մեկնարկին մեղադրյալի ինքնությունը ճշտելիս դատավորը նրան դիմեց Գևորգ Աջապահյան անուն-ազգանունով։
«Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, խնդրում եմ ինձ այդպես դիմեք»,- դատավորին դիմելով՝ ասաց Աջապահյանը՝ նկատի ունենալով, որ իր քաղաքացիական անունն է Գևորգ: