Շոու-բիզնես

«Ես մեծացել եմ շատ տղաների հետ, որոնք այսօր Եռաբլուրում են․․․»․ հնդիկ Շաֆի Ալ Կապրիոն իր ապրումների մասին

«Ես մեծացել եմ շատ տղաների հետ, որոնք այսօր Եռաբլուրում են․․․»․ հնդիկ Շաֆի Ալ Կապրիոն իր ապրումների մասին

New School Comedy-ի հայտնի հնդիկ անդամը՝ բժիշկ Շաֆի Ալ Կապրիոն, որը տեւական ժամանակ է՝ ապրում ու աշխատում է Հայաստանում, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայաստանի անկախության տոնն ու կիսվել այս օրերի իր ապրումներով։

Շաֆին խոսել է հայերի հյուրընկալության ու բարության եւ ներկա պահին ապրող ցավի մասին։

«Ես 18 տարեկանից ապրում եմ այս երկրում։ Ես մեծացել եմ շատ տղաների հետ, որոնք այսօր Եռաբլուրում են։

Ես մեծացել եմ գեղեցիկ ու տաղանդավոր կանանց կողքին, որոնք կորցրել են իրենց որդիներին ու թոռներին, եւ աղջիկների՝ որոնց սիրելիներն այդպես էլ չվերադարձան։

Ես մեծացել եմ մի հյուրընկալության մեջ, որտեղ մենք հանգստյան օրերին խորոված էինք պատրաստում Արարատյան նախալեռներում, մինչդեռ այսօր երեք անգամ մտածում ենք տնից դուրս գալուց առաջ։

shafi

Ես մեծացել եմ բնության մեջ, թափառել անտառներում, որտեղ, նույնիսկ, արջերն էին մեզ ողջունում, իսկ հիմա ֆոսֆոր շնչելով կրում ենք ողջ լինելու բեռը։

Այս սուվերեն տարածքը մեր ամբողջ աշխարհն է, որտեղ ապրել ենք խաղաղ ու սիրո մեջ, ապրել երազանքներով ու նպատակներով։

Երազները չեն այցելում այն մարդուն, որի աչքերում ցավ կա, նպատակները մոռացվում են, երբ ներքին բնազդդ ասում է, որ լուծումը գոյատեւելու մեջ է։

Մոնթեի պատկերը, Վազգենի խոսքերը, Սասունի ոգին թող վառ պահեն մեր հպարտ հիշողությունները։ 

Աստված օրհնի մեզ եւ ուժ տա, որ պատժենք ագրեսորի պատերազմական ճիչը»,-գրել է Շաֆին։

Նա նաեւ հավելել է՝ «Հանգիստ թողեք Հայաստանը» եւ «Մենք կանգնած ենք Հայաստանի կողքին» հեշթեգերը։

Կիսվել