Ազատ խոսքՇոու-բիզնես

ԵՍ ՁԵԶ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որովհետև նոր կորոնավիրուսի հետ կապված դուք և ձեր կառավարությունը ինձ անդադար խաբել եք

ԵՍ ՁԵԶ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որովհետև նոր կորոնավիրուսի հետ կապված դուք և ձեր կառավարությունը ինձ անդադար խաբել եք

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տիկնայք և պարոնայք, ես ձեզ չեմ հավատում

Այսօր ԱԺ-ն քննարկում է 2-րդ ընթերցմամբ հեռախոսների միջոցով մարդու անձնական կյանքին կոպտորեն միջամտելու և անձնական կյանքը վերահսկելու օրինագիծը, ներկայացնելով դա, որպես մարդկային կյանքեր փրկելու կարևոր միջոց և ոչ ավելին:

ԵՍ ՁԵԶ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որովհետև նոր կորոնավիրուսի հետ կապված դուք և ձեր կառավարությունը ինձ անդադար խաբել եք:

Փետրվարի 27-ին առողջապահության նախարարը պնդում էր, որ յուրահատուկ ոչ մի միջոցի կարիք չկա, իսկ մեկ ամիս անց մենք ունենք 500-ից ավել հիվանդ և 3 մահ:

Մարտ ամսին ասվում էր կորոնավիրուսի շնաբարո ծագումնաբանության մասին և պինցետով ու տնական օղիով չեզոքացման բացառիկության մասին (իսկ հիմար աշխարհը ընկած դեղ ու պատվաստանյութ է փնտրում), իսկ այսօր արագ կառուցվում են բազմաթիվ նոր մոդուլային բժշկական մասնաշենքեր, աշխատանքի են հրավիրվում շտապ.օգնության մեքենաների վարորդներ, բուժքույրեր, բժիշկներ, հյուրանոցներում տեղավորվում են մեկուսացման ենթակա մարդիկ: Յուրահատուկ ոչ մի միջոցի կարիք չկա՞ր, պարոնայք:

Մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն ու ձեզնից ոչ մեկ, հարգելի իշխանական պատգամավորներ, մի անգամ չասեց, որ այ կառավարություն, ձեր որդեգրած նախնական միջոցները ոչ էֆեկտիվ են ու թույլ: Այսօր դուք խոսում եք մարդկային կյանքեր փրկելու էս օրինագծի բացառիկության մասի՞ն:

Դուք, որ ծպտուն չէիք հանում, երբ ձեր կուսակից ընկերները և կառավարության ղեկավարը քարկոծման թիրախ դարձրեցին էջմիածնեցի կնո՞ջը, որին մոտ 10 օր հալածում էին ով ինչպես կարողացավ: Մարդը ձեր համար բարձրագույն արժե՞ք է: Լու՞րջ:

Ես ձեզ չեմ հավատում, որ դուք մեր հեռախոսները չեք գաղտնալսելու: Դրա ձայնն էլ հետո դուրս կգա:

Այդ իսկ պատճառով հայտարարում եմ, որ մինչև արտակարգ դրության ավարտ զանգելու եմ ընկերներիս, գործընկերներիս և հարազատներիս միայն ֆորսմաժորային իրավիճակներում: Նույնը ակնկալում եմ ձեզնից, բարեկամներ: Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս»:

Կիսվել