Աշխարհ

Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա. Վանո Մերաբիշվիլի

Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա. Վանո Մերաբիշվիլի

«Ես ուղիղ 6 տարի 9 ամիս գտնվել եմ այս բանտի մենախցում, ես գոհ եմ, որ չեմ գնացել որևիցե փոխզիջման, առաջին հերթին՝ իմ վերաբերյալ»,- Վրաստանի նախկին վարչապետ և ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին այս մասին հայտարարել է պատիժների իրականացման հաստատությունը լքելուց հետո, փոխանցում է «Գրուզիա On-line»-ը:

Մերաբիշվիլին շնորհակալություն է հայտնել իր մերձավորներին:

Նախկին վարչապետը նշել է, որ պայքարելու է այս իշխանության վերջը տալու համար:

«Իմ երկրպագուներին, մտերիմներին, մարդկանց, որոնք այստեղ են, եւ նրանց, որոնք հեռվից են ինձ կարեկցել, նրանց աջակցության եւ ապագայի հանդեպ հույսի շնորհիվ ես պահպանել եմ պայքարը շարունակելու ուժը, հույսը, հավատը, որ այսօր իսկ այս ռեժիմը Վրաստանից վերացնենք, ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա»,- հայտարարել է Վանո Մերաբիշվիլին:

Վրաստանի նախկին վարչապետ եւ ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին լքել է պատիժների իրականացման հաստատությունը: Վանո Մերաբիշվիլիի ազատազրկության ժամկետն այսօր լրացել է:

Կիսվել