«Ես հաղթահարեցի քաղցկեղը». Սիրիայի առաջին տիկինը պատմել է բուժման մասին․ Տեսանյութ
«Ես հաղթահարեցի քաղցկեղը». Սիրիայի առաջին տիկինը պատմել է բուժման մասին
Sputnik Armenian գրում է․ «Ես հաղթահարեցի քաղցկեղը»։ Սիրիայի Առաջին տիկին Ասմա Ալ-Ասադը մեկ տարվա ինտենսիվ բուժումներից հետո հաղթահարել է օնկոլոգիական հիվանդությունը: Իր հերթին Սիրիայի առաջնորդի՝ Բաշար Ալ-Ասադի կինը՝ Ասմա Ալ- Ասադը, Սիրիայի պետական հեռուստատեսությամբ խոսել է իր ծանր հիվանդության և այն հաղթահարելու մասին:
2018թ.-ին Սիրիայի Առաջին տիկնոջ մոտ ախտորոշեցին կրծքագեղձի քաղցկեղ: 2019թ.-ի հունվարին նրան վիրահատեցին Դամասկոսի ռազմական հոսպիտալում, որից հետո նա անցավ ճառագայթային և քիմիոթերապիա բուժման կուրս:
«Ցավն ու հոգնածությունը հետևում են մնացել: Ես ամբողջովին հաղթահարել եմ քաղցկեղը»,- ասել է նա`առաջին անգամ հեռուստաէկրանին հայտնվելով կարճ սանրվածքով: Տիկին Ասադը պատմել է, թե որքան է հիվանդության ամբողջ ընթացքում իրեն սատարել ամուսինը:
Նա հպարտությամբ նշել է, որ բուժումն անցել է ոչ թե արտասահմանում, այլ Դամասկոսում: Նա կոչ է արել կանանց հետևել իր օրինակին և պարբերաբար կանխարգելիչ բուժզննում անցնել՝ քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար:
Աղբյուր՝ armeniasputnik.am