«Ես կյանքում պարտքեր չեմ արել, հիմա ինչ-որ մեկից պետք է գումար վերցնեմ»․ Քոչարյան
«Փաստն այն է, որ իմ և իմ ընտանիք հաշիվները նույնպես սառեցված են: Ակնհայտ է, որ ես հիմա ինչ-որ մեկից պետք է գումար վերցնեմ: Ես կյանքում պարտքեր չեմ արել: Ես միանում եմ իմ փաստաբաններին՝ ապասառեցնել իմ հաշիվները: Եթե չեք ապասառեցնում, ապա ուրիշ վիճակ է: Ես չգիտեմ ինչ եմ ասել, ես չգիտեմ ինչ եք մտադրված անել»:
Այս մասին այսօր Շենգավիթի նստավայրում՝ դիմելով դատարանին, ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Փաստաբան Հայկ Ալումյանը իր հերթին հավելեց․ «Ես գտնում եմ, որ դատարանը պետք է որոշի գրավի գումարի չափը: Նաև, թե որ չափն է, որը կարող է ամբողջությամբ չեզոքացնել վտանգները: Եթե կկարողանա այդ չափը վճարել՝ դուրս կգա, չի կարողանա վճարել՝ դուրս չի գա»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացվեց Ռոբերտ Քոչարյանին թողնել կալանքի տակ: