ՄամուլՏեսանյութ

Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ. Սայաթ Շիրինյան (Տեսանյութ)

Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ. Սայաթ Շիրինյան (Տեսանյութ)

Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն այսօր՝ հունվարի 24-ին, բերման էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Մարտունու վարչություն, քանի որ նախորդ տարվա օգոստոսի 26-ին, ըստ կասկածանքի, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից հափշտակել է սրճեփ սարք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Նախորդ տարի գործը հարուցվել էր, սակայն կասեցվել է հանցանքը կատարած անձի անհայտ լինելու հիմքով: Այսօր Ոստիկանությունից Քննչական կոմիտե գրություն են հասցեագրում, որ սարքը հնարավոր է գողացված լինի մեքենայով, որը շահագործվում է Սայաթ Շիրինյանի կողմից:

Պարոն Շիրինյանին հարցաքննեցին վկայի կարգավիճակով, մենք տվեցինք ցուցմունքներ, որ տեղյակ չենք սրճեփից, ոչ էլ Գետաշեն գյուղի գտնվելու վայրից: Հետաքրքիր է, թե ինչ օպերատիվ աշխատանքներ են կատարել ոստիկանները, որի արդյունքում ստացել են այս տվյալները:

Մենք գնալու ենք դրա հետեւից: Ես կարծում եմ, որ նման բաները հորինում են լրացուցիչ նեղություն տալու համար: Ռեպրեսիաներ են, եւ սա ժամանակի ընթացքում ազդելու է ողջ բնակչության վրա»,- նշեց Գալստյանը:

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ ինքը պատրաստվում էր դուրս հանել իր մենքենան, երբ ոստիկաններն ավտոմատներով մոտեցան նրան:

«Ոնց Նիկոլն է սովոր, տգետ Վահե Ղազարյանը, շոու արեցին, գցեցին գետնին եւ ձեռնաշղթաներով տանում էին չգիտեմ՝ ուր: Ի վերջո, հայտնվեցինք Մարտունու ոստիկանության բաժանմունքում, բայց չգիտեի, թե ինչու էին ինձ բերման ենթարկել:

berman entarkel

Բայց հատկապես կցանկանայի նշել Մարտունու բաժնի պետ ինքը ներկայացավ որպես գնդապետ Ստեփանյան Հակոբ, նման տգետ, անմակարդակ: Դա Վահե Ղազարյանի դեմքն է:

Ես ասում եմ՝ ես երկու ժամից ավել այստեղ եմ, դուք պարտավոր եք ապահովել, որ ես կարողանամ իմ փաստաբանի, ընտանիքի հետ կապ հաստատել»,- ասաց Շիրինյանը: Շիրինյանն իրեն բերման ենթարկելու պատճառը ծիծաղելի եւ միաժամանակ վիրավորական որակավորեց:

«Վահե Ղազարյանը եւ իր աշխատակիցներն այնքան տգետ են, որ գործ սարքել էլ չգիտեն: Շիրինյանն ո՞ւր, Մարտունիում սրճեփի գողությունն  ո՞ւր: Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ:

Դուք ինձ կարող էիք կանչել, զանգել, այդ շոուն ո՞րն է: Բա չե՞ք մտածում, որ վաղը դուք պառկելու եք: Ես կրտսեր սերժանտից դարձել եմ գնդապետ, դուք ի՞նչ եք կարծում՝ Շիրինյանը պետք է սրճեփ գողանա: Ես Մարտունիում վերջին անգամ եղել եմ 1997 թվականին:

Բա այդ տգետները չեն ասել գոնե լուրջ բան մտածենք: Այն օրն էլ կառավարության նիստին ԿԳՄՍ ողորմելի նախարարն ասում է՝ ոստիկանության հեղինակությունն է բարձրացել: Չէ, այ տգետներ, ոստիկանության համազգեստն ատում են:

Ոստիկանությունն ու հասարակությունը երբեւէ այսքան տարանջատված չեն եղել: Հայրենիքը կորցնում ենք, Վահե Ղազարյանը գիտի այս ամենը մարսվելու է: Քանի դեռ այս ոհմակը դուրս չի շպրտվել, ես չեմ լռելու»,- ընդգծեց Սայաթ Շիրինյանը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել