«Ես ծնվել ու մեծացել եմ առանց հայրիկի»․ Լիա Զաղարյանը տասնյակ տարիներ անց գտել է հայրիկին
«Ես ծնվել ու մեծացել եմ առանց հայրիկի»․ Լիա Զաղարյանը տասնյակ տարիներ անց գտել է հայրիկին
Դերասանուհի Լիա Զախարյանը ջերմ հանդիպում է ունեցել հայրիկի հետ ու հետեւորդներին հիշեցրել, թե ինչպես մեծանալով առանց հայրիկի՝ մի օր որոշել է փնտրել ու գտնել նրան։
Դերասանուհու խոսքով՝ այսօր նրանք ջերմ հարաբերությունների մեջ են։
«Ես ծնվել ու մեծացել եմ առանց հայրիկի։ Ես նրան երբեք չեմ տեսել, նույնիսկ, դեմքով չեմ ճանաչել։ Ինձ մեծացրել ու դաստիարակել է մայրս։ Բայց երբ 19 տարեկան էի, ինքս գտա նրան եւ ծանոթացա հետը։
Հիմա մենք շատ լավ ու ջերմ հարաբերությունների մեջ ենք, հաճախակի հանդիպում ենք, աջակցում միմյանց։ Ես երբեք չարացած չեմ եղել նրա հանդեպ, դրա համար չկա նեղվածություն եւ չկան պահանջներ։
Գնահատեք ձեր ամենաթանկ ու կարևոր մարդկանց»,-գրել է Լիան։