«Ես խնդրում եմ ինձ հանգիստ թողեք». Սերժ Սարգսյանը Կուտոյանի հուղարկավորության ժամանակ՝ լրագրողներին
«Ես խնդրում եմ ինձ հանգիստ թողեք, հա՞: Կգա ժամանակը, ինչ հարց ուզեք՝ կպատասխանեմ». այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հուղարկավորության արարողությանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ եւ քաղաքացիներ:
Մանրամասները՝ տեսանյութում