Ես խնդրում եմ բոլորին, ովքեր սիրում են Տիգրանին, թող աղոթեն նրա համար․ Մարգարիտա Սիմոնյան
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամի իր էջում հայտնել է ամուսնու առողջականի վատթարացման մասին։
Bavnews.am-ի տեղեկություններով Տիգրան Քեոսայանն այժմ գտնվում է Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ գտնվում է կոմայի մեջ։
«Չէի ուզում մինչև վերջ խոսել այս թեմայով, բայց քանի որ լրագրողներն արդեն սկսել են զանգահարել, ինքս կգրեմ։ Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ։ Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց սրտի հետ կապված խնդիրներ ունի։
Ես չեմ կարող վերակենդանացման բաժանմունքում սելֆիներ անել իմ հեկեկոցից, ուստի խնդրում եմ, ներեցեք ինձ սոցիալական ցանցերում չգրելու համար:
Տիգրանի մայրը, ինչպես իմը, մեզ հետ են ապրում։ Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակը, որը երկու տարի առաջ կորցրեց իր ավագ որդուն և այժմ ամբողջ ուժով սպասում է, որ Տերը ողորմի իր կրտսերին:
Ես խնդրում եմ բոլորին, ովքեր սիրում են Տիգրանին, թող աղոթեն նրա համար»։