Ես լուռ հետևում ու սպասում էի՝ տա «բեյնին», որ ես էլ իր դեմքին տայի. Սյուզաննա Մելքոնյան
Ես լուռ հետևում ու սպասում էի՝ տա «բեյնին», որ ես էլ իր դեմքին տայի. Սյուզաննա Մելքոնյան
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն ինստագրամի սթորի բաժնում մի հրապարակում է արել, որտեղ իր հետեւորդներին պատմել է իր հետ պատահած խանութում մի դեպքի մասին, որը չափազանց շատ է անհանգստացրել երգչուհուն:
«Խանութում հերթի մեջ կանգնած եմ։ 2 կին, մի փոքրիկ աղջիկ երեխայի հետ ինձանից առաջ կանգնած են։
Հատված տեսարանից․
– Մամ ինձ էս կառնես․
– Կտամ բեյնիդ ձենդ կտրի
Մոտավորապես 2 րոպե հետո․
– Մամ բայց կառնե՞ս
– Չէ երևի ուզում ես տամ բեյնիդ, աչքերիցդ կայծ դուրս գա
Ես լուռ հետևում ու սպասում էի՝ տա բեյնին, որ ես էլ իր դեմքին տայի․
Ավաղ վճարեցին ու սպառնալով երեխային դուրս եկան։
Ռուս հոգեբան Լաբկովսկին ասում է՝ եթե դուք հոգեպես առողջ չէք, ոչ մի դեպքում մի ունեցեք երեխաներ»։