Մամուլ

Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել. Ալեն Սիմոնյան

Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել. Ալեն Սիմոնյան

Այս մասին «Ազատություն TV»-ի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին՝ Արցախը համարո՞ւմ է Ադրբեջանի ամբողջականության մաս, թե ոչ, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա։

alen simonyan

Իսկ, եթե հարցի օգտատերը բավարարված չէ իմ պատասխանից, կարող է հետևել գործողություններին։ Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ։

Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- ասաց Սիմոնյանը։

Կիսվել