Ես իշխանությունը հանձնել էի Կարեն Կարապետյանին, ոչ թե սրանց. Սերժ Սարգսյան (Ուղիղ)
Ես իշխանությունը հանձնել էի Կարեն Կարապետյանին, ոչ թե սրանց. Սերժ Սարգսյան (Ուղիղ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ նա այդքան հեշտությամբ զիջեց երկրի ղեկավարի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանն ասաց․
«Նախ պետք է ասեմ, որ իմ կարծիքով ուղիղ կապ ունեն, այսինքն այն ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ:
Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը: Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը:
Ո՛չ, նախ ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին. հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն կարծիք կազմելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց»,- ասաց Սարգսյանը:
Տեսանյութը ստորև