Շոու-բիզնեսՏեսանյութ

Ես ինձ պարտավորեցրել եմ ապրելու իր հետ․ Սոս Ջանիբեկյան

Այս մասին «Deep Parenting» փոդքասթի հաղորդման ժամանակ պատմել է դերասան Սոս Ջանիբեկյանը:

«Բամբակների մեջ պահել, երեխային հեռախոս տալ, դա ամենահեշտն է, ադպես դու հանգիստ ես, բայց ինքը՝ ոչ: Ինչքան էլ, որ ես երբեմն այդպես անում եմ, երբ հոգնում եմ, էներգիա չունեմ, ասում եմ՝ «Անաիս, մուլտֆիլմ նայիր», բայց ինձ համար երեխայի ձեռքը հեռախոս տալը նույնն է, որ քնաբեր տաս, որ քնի ու քեզ համար հանգիստ լինի:

Նույնն է, որ երեխային սրսկես, որ մի քիչ քնի, չապրի, կտրվի այս իրականությունից, մտնի մի տեղ, որտեղ իրեն սովորեցնում են ինչ ընտրել»,-

«Մենք նրա հետ միշտ զբաղվել ենք, ես, մայրը, տատիկները, ինձ համար երեխային հեռախոս տալ ու նրանից ազատվելը չափազանցված երևույթ է: Հանուն Անաիստի ես պատրաստ եմ ապրելու: Իմ կյանքում մի շրջան ալկոհոլ և այլ վատ սովորություններ չափազանց շատ կարող է լինեին, դրանք անընդհատ քչացնում եմ, քանի որ ես ինձ պարտավորեցրել եմ ապրելու իր հետ:

Կիսվել