Ես ինձ առաջ էդքան չէի հավանում, կնոջ տեսակից է, տարիքի հետ փոխվում ես․ Ալլա Լևոնյան
Հերմինե Ստեփանյանի հեղինակած Hermine Dialog-ի հերթական թողարկմանը հյուրընկալվել են սիրված երգչուհի Ալլա Լևոնյանը և իր դուստրը՝ Ժաննա Տիգրանյանը։
Նրանք խոսեցին մայր և աղջիկ հարաբերությունների և ընտանիքի հետ անցկացրած ժամանակի մասին: Ալլա Լևոնյանը խոսեց ծնողական խստության և ծնողավարման իր կանոնների մասին:
«Միջամտություններ անում եմ` ոնց որ շատ շատերը, որպեսզի կարողանաս այդ թարմությունը պահպանես՝ մանավանդ, եթե հանրային մարդ ես։ Իրենց որակած վիրահատությունները չեն եղել, ուղղակի ասեմ, որովհետև շատ են գրում։ Էն որ փոխվել եմ, դա էդպես է։ Փոխում ես հագուստ, խնամված ես լինում, մի հատ թարթիչ, մազի ձև, գույն, բոտոքս։
Ես ինձ առաջ էդքան չէի հավանում։ Կնոջ տեսակից է, տարիքի հետ փոխվում ես, բայց որակել վիրահատական ինչ-որ բան` ոչ։ Ինչքան էլ տեսքդ շատ փոխես` ներաշխարհդ չի փոխվի»։
Ժաննան կիսվեց իր այժմյան զբաղվածությունով, հայտնի մարդու երեխա լինելու փորձառությամբ և իր ու քրոջ հարաբերություններով, տարիքային տարբերությամբ: Զրույցը եզրափակվեց Ժաննայի և Ալլայի ապագա պլաններով և գեղեցիկ երաժշտական կատարմամբ: