ՄամուլՏեսանյութ

«Ես իմ ներդրումը կունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի». Արմեն Սարգսյան

«Ես հույս ունեմ, որ վաղն ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է», – այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ իր ներդրումը կունենա, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի։

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ, և իմ ներդրումը կունենամ և պետք է ունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի։ Հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինի այն բոլոր հույսերը, որոնք ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ վաղն ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է», – ասաց Սարգսյանը։

Նյութի աղբյուրը՝ azatutyun.am

Կիսվել